Աշխատող երեխաներ

Երեխայի աշխատանք

Երեխայի մտավոր զարգացումն ու կրթությունը տուժում են, երբ վերջինս ստիպված է աշխատել։ 16 տարեկանից ցածր երեխաները չպետք է աշխատեն կամ հոգ տանեն մի ամբողջ ընտանիքի կարիքների մասին:

 

Երեխայի աշխատանքը սահմանվում է որպես աշխատանք, որը զրկում է տղաներին և աղջիկներին մանկությունից և նրանց ներուժից: Երեխայի աշխատանքը ցանկացած տեսակի աշխատանք է, որը խանգարում է կրթությանը, կամ վտանգավոր է երեխայի ֆիզիկական, մտավոր կամ բարոյական բարեկեցության համար: Աշխատանքի օրինակներ, որոնք չեն համարվում վնասակար, օգնությունն է, որը երեխաները տալիս են իրենց ծնողներին տանը կամ նրանց համագործակցությունն ընտանեկան բիզնեսում, որն իրականացվում է դպրոցական ժամերից դուրս:

 

Կից կցված է «Երեխայի իրավունքների մասին օրենքը Հայաստանում», որտեղ կարող եք գտնել այն իրավական հիմքը, որով ապրում են երեխաները: Օրենքը հստակ ասում է, որ.

 

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

 

Երեխայի աշխատանքը խանգարում է ուսման գործընթացին` թույլ չտալով, որ երեխան հաճախի ուսումնական հաստատություններ կամ ծրագրեր: «Կրթության մասին» օրենքում նույնպես նշված է այս տեղեկատվությունը:

 

Կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Վորլդ Վիժն Հայաստանի հիմնական ուշադրությունը սևեռված է երեխաների զարգացման և առողջության խթանման վրա, երեխաների իրավունքների պաշտպանության, երիտասարդության հզորացման և զբաղվածության, ընտանիքների տնտեսական հզորացման և աղքատության կրճատման վրա: Վորլդ Վիժն Արմենիայի աշխատողի հետ կապ հաստատելու լավագույն միջոցը ձեր համայնքի գրասենյակն է, որը կարող եք գտնել այստեղ։ Վորլդ Վիժնն ունի նաև ինը ցերեկային խնամքի կենտրոն, տեսեք  կա՞ մեկը ձեր համայքնում:

 

Ռեսուրսներ

Իմացեք ավելին Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և վաղ մանկության զարգացման ծրագրերի մասին:

 

Ահա Հայաստանի համար երեխաների աշխատանքի և հարկադիր աշխատանքի մասին հաշվետվությունները, որոնք պատրաստված են ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի միջազգային հարցերի գրասենյակի կողմից: