աշխատանքի հմտություններ

Նոր հմտություններ սովորելու շատ հնարավորություններ կան, և ամեն ինչ սկսվում է ցանկությունից: Որևէ բան սովորելու համար նախ սահմանեք ձեր նպատակներն ու խնդիրները: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք փորձում սովորել, ապա գրեք այն ամենը, ինչ պետք է անեք, այն նյութերը, որոնք պետք է հավաքեք` այդ նպատակին հասնելու համար: Եթե վստահ չեք, հարցրեք ձեր ընտանիքի կամ համայնքի անդամներին: Ստորև ներկայացված ռեսուրսները կարող են օգնել ձեզ նոր հմտություններ ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցում:

Ինքնակենսագրություն (ռեզյումե) և մոտիվացիոն նամակ

Գործատուները և բարձրագույն ուսումնական հաստատությունները հաճախ պահանջում են ինքնակենսագրություն, որը պարունակում է ձեր ընդհանուր կոնտակտային տվյալները, ձեր աշխատանքային փորձն ու հմտությունները: Երբեմն պահանջվում է CV, որը ավելի երկար փաստաթուղթ է և ավելի մանրամասն ներկայացնում է ձեր կրթությունը և փորձը: Ուսանողների ինքնակենսագրություններում սովորաբար նշվում է նրանց կրթությունը և հմտությունները, քանի որ ուսանողների մեծամասնությունը չունի աշխատանքային փորձ: Եթե ​​ցանկանում եք պատրաստել ձեր ռեզյումեն, այս ձևանմուշները ձեզ կօգնեն ներառել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Գործատուն կարող է նաև պահանջել մոտիվացիոն նամակ, որը հիանալի տարբերակ է մյուս թեկնածուներից տարբերվելու համար: Նամակը սովորաբար պարունակում է ներածություն, գործին համապատասխան ձեր հմտությունները և թե ինչու կցանկանայիք աշխատել այդ աշխատանքը: Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն, թե ինչպես գրել մոտիվացիոն նամակ և ինչ տեղեկատվություն ներառել:

Հաջորդ քայլը ռեզյումեին ուղեկցող նամակն է, որը գրում եք գործատուին ձեր ինքնակենսագրականը էլեկտրոնային փոստով ուղարկելիս։ Այստեղ կարող եք սովորել, թե ինչպես գրել ուղեկցող նամակ, որը, ի տարբերություն մոտիվացիոն նամակի (այն գրվում է ըստ պահանջի), պարտադիր բաղադրիչ է։

Եթե դժվարանում եք այս աշխատանքների ճանապարհին, ապա կարող եք մասնակցել զբաղվածության կենտրոններում գործող աշխատանքի ակումբների աշխատանքներին, որտեղ մասնագետները կօգնեն և կաջակցեն.

  • Ինչպես պատրաստել ինքնակենսագրություն (ռեզյումե),
  • Ինչպես գրել ուղղորդող նամակ գործատուին,
  • Ինչպես պատրաստվել հարցազրույցի,
  • ինչպես նաև նմանատիպ այլ հարցերում:

Զբաղվածության պետական գործակալության կայքում կարող եք գտնել աշխատանք փնտրողների ուղեցույց, թափուր աշխատատեղերի, գործակալության կողմից իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության ձեր համայնքի ստորաբաժանումների կոնտակտային տվյալները։ Աշխատանքի ակումբի կողմից մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են:

Աշխատանքային հմտություններ

Աշխատանքային հմտությունները ձեզ աշխատաշուկայում պահանջված դարձնելու գրավականն են։ 

Աշխատանքային հմտությունների երկու տեսակ կա՝ անձնային և մասնագիտական։ Անձնային հմտությունները կարևոր են՝ անկախ մասնագիտությունից։ Այսպիսի հմտությունների օրինակ են առաջնորդության, թիմային աշխատանքի, հաղորդակցման, աշխատանքի էթիկայի հմտությունները և այլն։ Անձնային հմտությունները կարող են զարգանալ տարբեր ճանապրհներով, օրինակ կամավորություն, տարբեր ծրագրերի մասնակցություն, համայնքային ակտիվություն և այլն։ Այցելեք ոչ ֆորմալ կրթության մասին մեր էջը այսպիսի հնարավորությունների մասին տեղեկատվության համար։ 

Մասնագիտական հմտությունները տարբերվում են՝ կախված աշխատանքից։ Այսպիսի հմտությունների օրինակներ են հաշվապահությունը, թարգմանչությունը, համակարգչային գիտելիքները և այլն։ Այս հմտությունները հիմնականում ձեռք են բերվում նախկին փորձի կամ կրթության միջոցով, սակայն որոշ մասնագիտությունների դեպքում այս գիտելիքները կարող են ձեռք բերվել առցանց։ Դասընթացներ կարող են իրականացվել նաև երիտասարդական կամ համայնքային կենտրոնների և այլ ՀԿ-ների միջոցով:

Հավելյալ տեղեկատվություն

Հետաքրքրված ե՞ք նոր լեզուներ սովորելով։

Այս կայքերից կարող եք սկսել ձեր աշխատանքի որոնումը։

հղումներ

Doyle, A. (2020, January 20). Hard Skills vs. Soft Skills: What’s the Difference? Retrieved April 23, 2020, from https://www.thebalancecareers.com/hard-skills-vs-soft-skills-2063780 

How to Write a Cover Letter. (n.d.). Retrieved April 23, 2020, from https://www.glassdoor.com/blog/guide/how-to-write-a-cover-letter/