Վեց հիմնական բաղադրիչները
Առողջ է համարվում այն սննդակարգը, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, ջուր, հանքային աղեր: Որոշ նյութեր կարող են սինթեզվել մարդու օրգանիզմում, սակայն մեզ անհրաժեշտ նյութերի մեծ մասը մենք ստանում ենք սննդի հետ:
Ածխաջրեր | Ճարպեր |
|
|
Հանքային աղեր | Սպիտակուցներ |
|
|
Վիտամիններ | Ջուր |
|
|
Սննդակարգում պետք է ընդգրկվեն տարբեր մթերքներ: Միայն սննդակարգի բազմազանության պարագայում հնարավոր է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ բոլոր նյութերով:
Ստորև բերված ափսեն ցուցադրում է հավասարակշռված սննդակարգ: Կարևոր է հիշել, որ ջուրը նույնքան կարևոր է, որքան թվարկված ցանկացած այլ սննդանյութ, քանի որ այն անհրաժեշտ է բոլոր հիմնական օրգանների լիարժեք գործունեության համար։ Ջրի բավարար օգտագործումը կանխում է մի շարք հիվանդություններ։
Մի քանի խորհուրդ թե ինչպես ավելի առողջ սնվել և ինչպես խուսափել սննդային թունավորումներից կարող եք գտնել այստեղ։
Այստեղ կարող եք ավելին իմանալ ռացիոնալ սննդակարգի և սննդի բաղադրիչների մասին։
Երեխաների սննդակարգը
Ծնողներին աջակցելու համար ստեղծվել է babycef.am հարթակը, որտեղ ծնողները կարող են գտնել վստահելի տեղեկատվություն երեխայի խնամքի, սնուցման և դաստիարակման վերաբերյալ: Կայքում կարող եք գտնել հղիության ընթացքում սննդակարգի, կրծքով կերակրման, ինչպես նաև փոքր երեխաների համար բաղադրատոմսեր:
Ստորև բերված տեսանյութերը կօգնեն ձեզ երեխաների տարիքին համապատասխան սննդի պատրաստման հարցում:
Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 6-8 ամսական երեխաների համար
Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 9-12 ամսական երեխաների համար
Գտեք հավելյալ բաղադրատոմսեր երեխաների համար այստեղ:
Վայրի բույսեր և սնկեր
Հայաստանում կան մի շարք ուտելի վայրի բույսեր և սնկեր: Սրանց մասին կարող եք տեղեկատվություն գտնել «Հազարտերևուկ» նախագծի կայքից։ Կարող եք նաև ավելացնել ձեր կողմից օգտագործվող վայրի բույսերն ու սնկերն, որոնց մասին կայքում տեղեկատվություն չկա: Ծրագիրը Հայկական բնապահպանական ցանցի՝ «Earth Island» ինստիտուտի ծրագրի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի միջև համագործակցության արդյունք է:
Հավելյալ տեղեկատվություն․
Համայնքային այգիները շատ ավելի էֆեկտիվ և օգտակար է, քան անհատական այգիները։ Այսպիսով մարդիկ կարող են ռեսուրսները և գործիքները կիսել, որը նվազեցնում է ծախսը։ Սա նաև հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր ավելի քիչ ժամանակ ունեն այգի մշակելու, բոյց ցանկանում են անել դա։
Բուկլետը կօգնի երեխաներին(և ոչ միայն) իմանալ առողջ սնուցման մի քանի կանոնների մասին և կօգնի հասկանալ, թե ինչպես բալանսավորված սնվել։
Բուկլետը խոսում է այն քայլերի մասին, որոնք կօգնեն անհատներին խուսափել սննդային թունավորումներից։
Outlines current and past efforts to support Armenian Agriculture
References:
A Look At Some Cheap Backyard Gardening Ideas. (2019, May 14). Retrieved from https://www.ashlyngardening.com/a-look-at-some-cheap-backyard-gardening-ideas/
Assadourian, E. (2020, April 19). It’s Spring Outside. It’s Scary Out There. It’s Time to Yardfarm. Retrieved from http://gaianism.org/spring-scary-yardfarm/
Barhum, L. (2020, January 3). 6 Inflammation-Fighting Vitamins. Retrieved from https://www.verywellhealth.com/the-best-vitamin-for-fighting-inflammation-4176859
C, J. (2020, April 19). Herb Gardens Simple Tips. Retrieved from http://acomfycottagelife.com/gardeningherbs/
Erickson, A. (n.d.). 17 Urban Gardening Tips That Are Perfect For Small Spaces. Retrieved April 23, 2020, from https://www.readersdigest.ca/home-garden/gardening/10-urban-gardening-tips/
Essentielle Fettsäuren: So wichtig sind sie für den Körper. (n.d.). Retrieved from https://www.gloryfeel.de/blogs/lexikon/essentielle-fettsauren
Health, B. M. (2017, April 17). Magnesium Deficiency Causes and Symptoms, Natural Magnesium Supplement. Retrieved from https://www.belmarrahealth.com/symptoms-and-causes-of-magnesium-deficiency/
Not All In-Home Drinking Water Filters Completely Remove Toxic PFAS. (n.d.). Retrieved from https://nicholas.duke.edu/news/not-all-home-drinking-water-filters-completely-remove-toxic-pfas
Oblas, D., & Schaeffer, Z. (2018, July 11). How to Build a Simple Raised Bed. Retrieved April 23, 2020, from https://www.goodhousekeeping.com/home/gardening/g20706096/how-to-build-a-simple-raised-bed/
Protein. (2020, May 1). Retrieved from https://www.hsph.harvard.edu/nutritionsource/what-should-you-eat/protein/
Seigel, A., Danielle, N., & Elliott, F. A. (2017, September 8). The Art of Making a Hugelkultur Garden Bed for Years of Fertility. Retrieved from https://www.onegreenplanet.org/lifestyle/how-to-make-a-hugelkultur-garden-bed/
Simple Balcony garden design decor ideas. (2016, March 28). Retrieved from http://chobedesign.com/simple-balcony-garden-design-decor-ideas/
“The Many Benefits of Hugelkultur.” Permaculture Magazine, 17 Oct. 2013, www.permaculture.co.uk/articles/many-benefits-hugelkultur.
Types of Carbohydrates. (n.d.). Retrieved from https://www.diabetes.org/nutrition/understanding-carbs/types-carbohydrates
Լ. Ալեքսանյան և ուրիշներ. «Առողջ ապրելակերպ: Ուսուցչի ձեռնարկ (դասընթաց 8-9-րդ դասարանների համար)», Երևան, 2018, 18-22, 26-30 էջ: