Աղքատության Լուսացույցը

Ի՞նչ է «Աղքատության Լուսացույցը»։ 

«Աղքատության Լուսացույցը» աղքատությունը չափելու բազմակողմանի գործիք է՝ ստեղծված «Պարագվայ Հիմնադրամ»-ի կողմից։ Այն նախագծված է մոտիվացնելու աղքատության մեջ ապրողներին հաղթահարել իրենց աղքատությունը։ Հարցումը օգնում է  ընտանիքներին իրենց աղքատության տարբեր դրսևորումները հասկանալու, որից հետո ընտանիքները որոշում են իրենց համար առաջնային խնդիրները և որոշում այն քայլերը, որոնք կօգնեն իրենց հաղթահարել այդ խնդիրները։ 

Հարցումը բաղկացած է ինքնության հաստատման և սոցիալ-էկոնոմիկական հարցերից, հիմնական ցուցանիշներից և աղքատության քարտեզից։ Հարցման լրացումը տևում է մոտավոր 45 րոպե։ Հիմնական հարցումը բաղկացած է 55 ցուցանիշներից՝ բաժանված 6 կատեգորիաների՝  Եկամուտ և Զբաղվածություն, Բնակարանային պայմաններ, Կրթություն և մշակույթ, Առողջություն և միջավայր, Կազմակերպվածություն և մասնակցություն, Ինքնագիտակցում և մոտիվացիա։ 

Հարցումը լրացնում է ընտանիքի անդամներից մեկը։ Յուրաքանչյուր ցուցանիշի համար հարցումը լրացնողը ընտրում է, թե որ գույնն է նկարագրում իր ընտանիքի վիճակը — կարմիր՝ ծայրահեղ աղքատություն, դեղին — աղքատություն և կանաչ՝ աղքատության բացակայություն։ Օրինակ Հասանելիություն ջրի ցուցանիշի դեպքում Կարմիրը խմելու ջրի հասանելիության բացակայությունն է, դեղինը՝ պարբերաբար հասանելիությունը կամ շշալցված ջուր գնել ստիպված լինելը, իսկ կանաչը՝ խմելու ջրի կանոնավոր հասանելիությունը։ 

Հարցումը լրացնելուց հետո լրացնողը ընտրում է, թե որ խնդիրներն են իր ընտանիքի համար առաջնային։ Առաջնային խնդիր ընտրելիս հարցումը լրացնողը պատասխանում է այնպիսի հարցերի ինչպիսիք են՝  ինչու է խնդիրն առաջնային, ինչն է խանգարում ընտանիքին լուծել խնդիրը և ինչքան ժամանակում կարող է ընտանիքը հաղթահարել խնդիրը։ 

__________________________________________________________________________________________________________

Ինչպե՞ս լրացնել հարցումը։

«Աղքատության Լուսացույց» հարցումը թարգմանվել է հայերեն և հարմարեցվել Հայաստանին։ Դուք կարող եք տեսնել հարցումը այցելելով  https://demo.povertystoplight.org/login.html և օգտագործելով ներքևում գրված լոգինը և գաղտնաբառը։ Այսպիսով դուք մուտք եք գործում փորձնական միջավայր, որտեղ ձեր մուտքագրած տվյալները հասանելի են բոլոր նրանց, ովքեր մուտք կգործեն միջավայր։ Հետևաբար զերծ մնացեք ձեր իրական ինքնությունը հաստատող տվյալները մուտքագրելուց։ Հետևյալ տեսանյութը մանրամասն կպատմի ինչպես լրացնել կամ օգնել այլ ընտանիքների լրացնել հարցումը։ 

Լոգին: armeniademo

Գաղտնաբառ: 123456