Պարտք

Պարտք

Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն ֆորմալ և ոչ ֆորմալ աղբյուրների դրական և բացասական կողմերի մասին։

Հաճախ հանդիպող բառեր՝ 

Պարտատեր —  Այն անձը ում պարտք եք

Մնացորդ — Որքան պարտք ունեք

Տոկոսադրույքներ — Պարտապանից(ձեզնից) գանձվող վարկի տոկոսը

Նվազագույն վճարումներ — Նվազագույն գումար, որը պետք է վճարեք հավելյալ վճարներից խուսափելու համար

Պարտքի կառավարում

Պարտքը մարելու տարբեր եղանակներ կան, և դժվար է ընտրել, թե որ ճանապարհն է լավագույնը: Կարող եք օգտագործել մեր պարտքերի մարման հաշվիչը ՝ փորձելու տարբեր սցենարներ և տեսնելու, թե որքան ժամանակ և որքան հավելյալ վճարումներ կպահանջվի, որպեսզի պարտքերից ազատվեք:

Պարտքը մարելու եղանակներից են ձնագունդ, ավալանշ և աստիճանային մոտեցումները:

Ձնագունդ. Առաջին հերթին մարեք ամենացածր մնացորդային պարտքը

Ավալանշ. Առաջին հերթին մարեք առավելագույն տոկոսադրույքները

Աստիճանային. Երկուսի համադրությունը, բաժանեք պարտքերը խմբերի կախված մնացորդից, հետո վճարեք ըստ խմբերի՝ սկսած ամենաբարձր տոկոսադրույքով պարտքից

Աղյուսակը լրացնելու համար հարկավոր է իմանալ, թե ամսական որքան գումար կարող եք տրամադրել պարտքերը մարելու, թե ինչքան է ամեն պարտքի տոկոսադրույքը, ամսական նվազագույն վճարը և մնացորդը:

Այս տվյալները մուտքագրելուց հետո ընտրեք պարտքի կառավարման եղանակը:

Առաջին էջում հաշվիչը կհաշվի, թե ամսական գումարից որքանը վճարեք որ պարտատերին, ինչ հերթականությամբ, որպեսզի վճարեք նվազագույն տոկոսադրույքը, և ինչքան կտևի այս պարտքը մարելը։ Երկրորդ էջը ցույց կտա վճարման գրաֆիկը՝ երբ վճարել այս պարտքերը նվազագույնը հասցնելով հավելյալ վճարները։ 

Յուրաքանչյուր մոտեցման համար ռիսկեր և առավելություններ կան ՝ կախված ձեր ունեցած պարտքի չափից և տեսակից: Կարևոր է նշել, որ չնայած դժվար է մեծ քանակությամբ գումար տրամադրել պարտքերի մարմանը, բայց արդյունքում ավելի շուտ կվճարեք ձեր պարտքը և ավելի քիչ գումար կծախսեք` առաջին հերթին մարելով բարձր տոկոսադրույքով պարտքերը:

Վարկ

Վարկը հնարավորություն է տալիս խոշոր ծախսը «բաժանել» փոքր ծախսերի, այսինքն` մեկ խոշոր ծախսի փոխարեն անել փոքր-փոքր պարբերական վճարումներ մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում։

 Հայաստանում վարկ ունեցողների 40%-ը վարկ է վերցրել ոչ թե այնքան, որքան կարող է իրեն թույլ տալ, այլ այնքան, որքան պետք է եղել. փաստում են ՀՀ ԿԲ՝ «ՀԲՖՈՒ 2014» հետազոտության արդյունքները:Նյութում կգտնեք վարկ վերցնելու կանոնները, որոնք կօգնեն վարկ վերցնելիս լինել ավելի ուշադիր և կայացնել հիմնավորված, այլ ոչ՝ էմոցիոնալ որոշումներ:

Վարկի օգտագործման նպատակները բազմազան են։ Ֆինանսական կազմակերպություններն առաջարկում են տարբեր վարկեր` ըստ այդ նպատակների և պահանջների։ Իմացեք ավելին վարկի տեսակների վերաբերյալ `որպեսզի կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել վարկ վերցնելիս։ 

Վարկերի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելեք:

Վարկի ընտրություն. մարման գրաֆիկ եվ արժույթ

Ամեն ինչ վարկերի մասին

հղումներ

Debt Snowball Calculator. (2019, January 8). Retrieved April 23, 2020, from https://www.vertex42.com/Calculators/debt-reduction-calculator.html

Landes, L. (2018, July 19). Debt Reduction Methods and Philosophies: Snowball, Avalanche and More. Retrieved April 23, 2020, from https://www.consumerismcommentary.com/debt-reduction-methods-and-philosophies-snowball-avalanche-and-more/