«Աղքատության Լուսացույց» հարցումն օգտագործվում է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից աղքատ ընտանիքների խնդիրները հասկանալու նպատակով։
Այն կարող է նաև օգտագործվել սոցիալական աշխատողների կողմից, որպեզի վերջիններս հասկանան, կարողանան օգնել և մոտիվացնել ընտանիքներին իրենց աղքատությունը հաղթահարելու։ Հարցման մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել Ինչ է «Աղքատության Լուսացույցը» էջում։
Վուստերի Պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների և Օրրան հասարակական կազմակերպության ջանքերով հարցումը թարգմանվել է հայերեն և փոփոխվել՝ ավելի լավ Հայաստանում աղքատությունը ներկայացնելու նպատակով։
Դուք կարող եք հարցումն անցկացնել առանց էլեկտրոնային սարքերի, տպելով ցուցանիշներն ու Աղքատության քարտեզները։ Ընտանիքները կարող են լրացնել քարտեզը կարմիր, դեղին և կանաչ մատիտներով։ Դուք կարող եք նաև պարզեցնել հարցումը որոշ ցուցանիշներ բաց թողնելով, որը ձեզ կտա ավելի կենտրոնացված տեղեկատվություն։
Աղքատության քարտեզը լրացնելուց հետո հարցումը լրացնողն ընտրում է որ խնդիրներն են իր ընտանիքի համար առաջնային և նպատակներ դնում այս խնդիրները լուծելու համար։ Հարցման այս մասը նույնպես կարող է լրացվել տպված տարբերակով։ Այս ամբողջ նյութերը կարող եք գտնել Բուկլետներ բաժնում։ Եթե հարցեր ունեք, մի վարանեք կապ հաստատել մեզ հետ։
Եթե ցանկանում եք հարցումն անցկացնել էլեկտրոնային տարբերակով, ապա ծանոթացեք Ինչպես լրացնել/անցկացնել հարցումը էջին։ Եթե հասարակական աշխատող եք և ցանկանում եք հարցումն օգտագործել էլեկտրոնային տարբերակով, ապա կապ հաստատեք մեզ հետ անհրաժեշտ տեղեկատվության համար։
Եթե հարցումն անցկացնում եք էլեկտրոնային տարբերակով և տվյալներ եք հավաքել այն ընտանիքներից, որոնց հետ աշխատում եք, ապա հետևյալ տեսանյութը ձեզ կօգնի հասկանալ թե ինչ գործիքներ կան այս տվյալները հասկանալու համար։